Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը մեկնել է արտերկիր

analitik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները: Միջոցառմանը հրավիրված են Արևելյան գործընկերության, ԵՄ նախագահության եռյակի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս տարի հանդիպումն անցկացվում է «Ապագա ուսուցում և դասավանդում» խորագրով՝ հստակ ուղղվածություն ունենալով ուսուցիչների որակի ապահովումը:

Նույն շարքից