Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարող է հրաժարական տալ

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարող է մոտ ժամանակներս հրաժարական տալ: Այս մասին հայտնում է Time ամսագիրը՝ հղում անելով Հանրապետական ​​կուսակցության աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Պոմպեոն, ենթադրաբար, պլանավորում է լքել իր պաշտոնը, որպեսզի 2020 թվականին Կանզաս նահանգից առաջադրվի Սենատում։

Հրապարակման զրուցակիցն ասել է, որ Պետդեպարտամենտի ղեկավարը մտադիր է պաշտոնաթող լինել եկող տարվա գարնանը։

Նշվում է, որ Պոմպեոն ցանկանում է հնարավորինս առանց կոնֆլիկտների հեռանալ պաշտոնից։ Այնուամենայնիվ պետքարտուղարի մոտ կանգնած աղբյուրները հերքում են, որ նա այդպիսի մտադրություն ունի։

Նույն շարքից