Ուկրաինական նավատորմի Բերդնյասկ, Նիկոպոլ և Յանի Կապու նավերը բավականին լավ վիճակում փոխանցվել են ուկրաինական կողմին, այս մասին են վկայում Ռուսաստանի ԴԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սակայն, Ուկրաինայի նավատորմի հրամանատար Իգոր Վորոնչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից կալանավորված գրեթե բոլոր նավերի վրա ապամոնտաժված են սարքավորումները, ներառյալ՝ զուգարանակոնքերը, վարդակները և առաստաղի լույսերը։
Նա շեշտել է, որ «ռուսները թաղել են» նավակները և խոստացել ամբողջ աշխարհին ցույց տալ Մոսկվայի «բարբարոսական վերաբերմունքը»։