Հասարակություն Տեսանյութեր 

Անասուն, հեռացիր, մեզ հայվանի տեղ ես դրե՞լ. Լարված իրավիճակ կառավարության մոտ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Կոնդի, Եկմալյանի և Ֆիրդուսի բնակիչները: Նրանց պահանջը նույնն է՝ լուծել իրենց բնակարանների հարցը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանի օգնականը խոստացել էր այս հարցով հանդիպում կազմակերպել, ինչն այդպես էլ չի եղել:

Այսօր կառավարության մոտ ակցիա անողների հետ հանդիպեց Կառավարության նամակների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանը, ում հետ սակայն ներկաները չցանկացան խոսել:

«Կարող ա՞ լակոտ ենք, թող գնա»,-ասաց կանանցից մեկը՝ դիմելով Ղազարյանին և պահանջելով հանդիպում Էդուարդ Աղաջանյանի հետ:

Ղազարյանը փորձեց ակցիայի մասնակիցներին ներկայացնել խնդիրը, սակայն իրավիճակը խիստ լարվեց ու գործը հասավ իրար վիրավորելուն. «Էսքան մարդկանց հայվանի տեղ ես դրե՞լ»,-ասաց տարեց տղամարդկանցից մեկը:

«Անասուն, 15 տարի մեզ խաբել եք, մեր գործը չեք անում»,-հայտարարեց ներկա կանանցից մեկը, ինչից հետո ներկաները Ղազարյանից պահանջեցին հեռանալ:

Ակցիան շարունակվում է:

Նույն շարքից