Հասարակություն 

Իտալիայում պայթյուն է որոտացել ․ Կան զոհեր և վիրավորներ

analitik.am

Իտալիայի Սիցիլիա կղզու պիրոտեխնիկական պահեստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացել է 4 մարդ, ևս երկուսը վիրավորվել: Այս մասին հայտնում է La Repubblica թերթը:

Դեպքը տեղի է ունեցել Մեսինա նահանգի Բարչելոնա-Պոցցո դի Գոտտո բնակելի համալիրում: Պահեստը պատկանում է հրավառություն արտադրող մասնավոր ընկերությանը: Նշվում է, որ մահացածների թվում է ընկերության սեփականատիրոջ կինը, իսկ վիրավորների թվում՝ որդին:

Դեպքի պատճառները պարզվում են:

Նույն շարքից