Հասարակություն Տեսանյութեր 

Աղաջանյանին անձամբ իմ ձեռքով կարմիր փողկապով կախելու եմ հրապարակում. Քաղաքացի

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Կոնդի, Եկմալյանի և Ֆիրդուսի բնակիչները: Նրանց պահանջը նույնն է՝ լուծել իրենց բնակարանների հարցը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանի օգնականը խոստացել էր այս հարցով հանդիպում կազմակերպել, ինչն այդպես էլ չի եղել:

Այսօր քաղաքացիների հետ հանդիպած կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Կոնդի չափագրումների մասով հանձնարարական եղել է, հանձնաժողովը ստեղծվել է. «Ես ներկա եմ եղել, Աղաջանյանը (վարչապետի աշխատակազմի ղեկավարը) հանձնարարական տվել է: Խոստանում եմ երկուշաբթի օրը պատասխան տալ Կոնդի քարտեզագրումների և այլնի մասով»:

Ակցիայի մասնակից կանանցից մեկը հայտարարեց՝ եթե ընթացք չտեսնեն, ամբողջ Կոնդով են լինելու կառավարության մոտ. «Հետո մեզանից չնեղանաք»:

Կառավարության ներկայացուցչին մոտեցած տարեց մարդն իր հերթին հայտարարեց. «Իմեննո Աղաջանյանին կարմիր փողկապով հրապարակում պետք է կախաղան հանեն: Ես նրան ասել եմ, որ իմ ձեռքով ես կախվելու քո փողկապով»:

Հետո պարզվեց, որ քաղաքացին Էդուարդ Աղաջանյանին շփոթել է Կառավարության նամակների բաժնի պատասխանատու Ալեքսանդր Ղազարյանի հետ. «Ղազարյանին էլ պետք է կախել՝ մասսայական»:

Հավաքված քաղաքացիների կարծիքով, վարչապետի աշխատակազմում հին աշխատողներ կան, ովքեր խաբում են Նիկոլ Փաշինյանին:

Նույն շարքից