Վրաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Աբխազիայի հետ հարաբերությունները նոր էջից սկսելու՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը: Վրաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա հայտարարություն է տարածել Աբխազիայի հետ հակամարտության մեկնարկի հերթական տարելիցի կապակցությամբ:
Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992-ի օգոստոսի 14-ին: Պատերազմը տևել է 13 ամիս 13 օր, որի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ զոհվել են, հազարավորներն էլ՝ դարձել փախստական: