Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում. Փաշինյանին հիշեցնում են անցյալը

Հարութ Ուլոյանն իր էջում գրում է.

«Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Բայց այստեղ այլ հարց էլ կա: Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում ա ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում ա 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում ա Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել ա: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում ա, դա իր խնդիրն ա:

2007-2008 նախընտրական շրջանում 1996-ի թեմայի ամենժամյա պրոպագանդան չխանգարեց ժողովրդին անելու իր ընտրությունը, իսկ Փաշինյանն էլ 24 ժամ ««չարիք» նախագահ» էր վանկարկում: Եթե «չարիքը» «չարիք» էր, բա «չարիքին» ամենաշատը նախագահ դարձնել ցանկացողը ո՞վ էր էդ դեպքում: Փաշինյանը, փաստորեն, հայտնվել ա նախկին ռեժիմի կողմից տարվող պրոպագանդայի նույն գծում»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում չարիք էր անվանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից