Քաղաքականություն 

Եթե դեմ եք սեռահոգեկան խնդիրներով տառապողներին դիտարկել որպես «էլիտար» և «հալածյալ» խումբ, մեղադրվում եք որպես հոմոֆոբիայի և բռնության կողմնակից. Աբովյան

analitik.am

Վերջին ժամանակներս ինչ որ շատացել են նրանք, ովքեր աջ ու ձախ փորձում են «դասեր» տալ հայկական հասարակությանը` մեղադրելով վերջինիս «վայրենի և հետադեմ» հայացքների մեջ։

Միանգամից ասեմ, որ «նյու-հայերի» կողմից մեղադրական ճառերը հիմնականում սկսում են ստանդարտ և մանիպուլյատիվ մի քանի թեզերից։

Օրինակ.

1-Եթե դուք դեմ եք սեռահոգեկան խնդիրներով տառապող մարդկանց դիտարկել որպես «էլիտար» և միաժամանակ «հալածյալ» խումբ, ապա դուք միանգամից մեղադրվում եք որպես հոմոֆոբիայի և բռնության կողմնակից։ Մի փորձեք հասկանալ «Նյու-հայերը» տրամաբանությունը այս հարցում...տրամաբանություն չկա, պարզապես իրենց դա ասել են հեռավոր դրսերից «իմաստուն մարդիկ»։

2-Եթե դուք ընդիմանում եք ապազգային պարտվողական գաղափարախոսությանը, որը հռչակում է , որ օրինակ «թուրք և ադրբեջանցի ժողովուրդը հայերի պես ցանկանում են խաղաղաղություն և պետք է ամեն գնով հաշտվել», ապա դուք միանգամից դասվում եք ցածր ինտելեկտով ծայրահեղ «նացիոնալիստների» դասին։

3-Եթե դուք համարում եք, որ Հայկական Եկեղեցին և Քրիստոնեությունը հայ ժողովրդի համար հանդիսանում են առանցքային ինստիտուտներ ազգը պահպանելու համար, ապա դուք պարզապես խավարամիտ եք։

4-Եթե դուք համարում եք, որ հայկական ոգին և ավանդույթները հանդիսանում են առանցքային գործոն հայ ժողովրդի ազգային արժեքները պահպանելու համար, ապա իմացեք որ դուք խայտառակ հետադեմ մարդ եք։

5-Եթե դուք դեմ եք, որ տարատեսակ արտասահմանից հովանավորվող ՀԿ- ներ կամ մտահոգված նախկին «ակծիվիստներ», ներխուժեն ձեր ընտանիքի մեջ և դեմ եք, որ դրանք ձեզ սովորեցնեն թե ինչպես պետք է իրար հետ շփվեն ամուսինները կամ ինչպես պետք է դաստիարակվեն ձեր երեխաները, ապա դուք «հետամնաց վայրենի եք»։

Ես կարող եմ երկար շարունակել, սակայն չեմ անի դա, որպեսզի անիմաստ չնյարդայնացնեմ ձեզ։
Դրա հետ մեկտեղ, ես, լինելով հասարակ հայ մարդ , ում համար ամենակարևորը հանդիսանում են Ազգ, Ընտանիք, Եկեղեցի և Պետություն գաղափարները, պաշտոնապես հայտարարում եմ, որ չե՛մ վախենում խավարամիտ հետամնացի և անգրագետ ազգայնականի պիտակից ու մինչև վերջ կռիվ եմ տալու, որպեսզի հանկարծ ուլտրալիբերտարիանական գաղափարները չկոտրեն հայկական հասարակության ողնաշարը։

Նույն շարքից