Քաղաքական 

Թուրքիան անհանգստացած է Գերմանիայի լրտեսական գործողություններից

Թուրքիայի արտգործնախարարությունը, անհանգստացած է գերմանական մամուլում հրապարակված այն տեղեկությունից, ըստ որի` գերմանական հետախուզական ծառայությունը 2009-ին լրտեսություն է կատարել Թուրքիայի դեմ: Այդ կապակցությամբ Անկարայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն` պարզաբանումներ տալու, հաղորդում  է « Ermenihaber»-ը:


Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է գրավոր հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասված է. «Բարեկամ և դաշնակից երկրների միջև փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված մթնոլորտում անընդունելի են նման լրտեսական գործողությունները: Պետք է իմանալ, որ այդօրինակ գործողությունները վնասելու են միջազգային անվտանգությանը և կայունությանը սպառնացող իրական ոտնձգությունների դեմ մեր համատեղ պայքարին»:


Արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Անկարան սպասում է Բեռլինի անհապաղ միջամտությանը ծագած խնդրին, պաշտոնական սպառիչ հայտարարությանը և եթե իրոք կա լրտեսություն, ապա անհապաղ վերջ դնել դրան:

Նույն շարքից