Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը չի կարողացել ճիշտ գրել Ուկրաինայի նախագահի ազգանունը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական նոթատետրում չի կարողացել ճիշտ գրել Ուկրաինայի նախագահի ազգանունը: Թրամփի գրառումների լուսանկարը հրապարակվել է «Getty Images News»-ի թվիթերյան էջում։

«Ես ոչինչ չեմ ուզում: Ես ոչինչ չեմ ուզում: Ես չեմ ուզում «ծառայություն ծառայության դիմաց»: Ասել Զելենսկիին ճիշտ գործեր անել։ Սա է Միացյալ Նահանգների նախագահի վերջին խոսքը»,-գրված է նոթատետրում, որը լուսանկարել է լրագրողը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի ազգանունը գրված է եղել Zellinsky, իսկ անգլերեն ճիշտ ուղղագրությամբ գրվում է Zelensky։

Նույն շարքից