Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

«Դոլմամա»-ում հրդեհի մասին ահազանգել է Հակոբ Արշակյանը. նրա ձայնը կտրվել է ճանապարհները բացելու ժամանակ

analitik.am

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում: Այրվում են Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանային համալիրն ու հարակից շենքի տարածքը:

Այստեղ է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնեց, որ ինքն է ահազանգել ԱԻՆ, երբ նկատել է կրակը. «Երբ ես ծուխը տեսա, մեծ մասշտաբի չէր հասել, փոքրիկ ծուխ էր: Զանգեցի նախարարին ու ասացի, որ վիճակը կրիտիկական կլինի, եթե տարածվի: Մի քանի րոպեից հասան»:

Արշակյանի ձայնը կտրված է, քանի որ նա փորձել է ճանապարհը բացել, որպեսզի հրշեջները հասնեն դեպքի վայր:

Նախարարը նաև հայտնեց, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օպերատիվ կապի մեջ է. «Կարծում եմ, որ արդեն մեծ աշխատանք է կատարվել»:

Նույն շարքից