Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Գեղեցիկ շենք է, ցավում եմ, որ այրվում է. Հակոբ Արշակյանը դեպքի վայրում է

analitik.am

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում: Այրվում են Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանային համալիրն ու հարակից շենքի տարածքը:

Այստեղ է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով ահազանգել է հրդեհի մասին:

Արշակյանի խոսքերով, շենքը Երևանի գեղեցիկ շենքերից մեկն է ու ցավալի է, որ այրվում է. «Ուզում եմ հասկանալ՝ կարողանո՞ւմ են փրկել շենքը, հետո գնամ աշխատանքի»:

Նախարարը տեղեկություններ չունի, թե ինչու է հրդեհը բռնկվել, սակայն նշում է, որ տանիքից է սկսվել. «Կարծում եմ, որ հետաքննությունն ամեն ինչ կպարզի»:

Արշակյանը նաև հայտնեց, որ փլուզում ևս եղել է. «Տանիքն ամբողջությամբ փայտ է, դրա համար արագ տարածվել է: Եթե չափազացնելու չլինեմ, ահազանգից մի քանի րոպե հետո հրշեջները հասել են, իսկ 20 րոպե հետո տանիքի մի կողմն արդեն փլվել էր»:

Հրդեհի արդյունքում տուժողներ կարծես թե չկան. «Շտապօգնության ավտոմեքենան ինչպես այստեղ կանգնած եղել է, այնպես էլ մնացել է: Եթե նույնիսկ տուժողներ եղել են, երևի թե հենց տեղում են օգնություն ցույց տվել»:

Նույն շարքից