Քաղաքականություն 

Պետական բյուջեից որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի «իտալական այցի» վրա

analitik.am

Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն:

Կից ներկայացնում եմ հարցման ամբողջ տեսքտը և սպասում ենք ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանին:

«Հարգելի պարոն Աղաջանյան,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին:

1.«ՀՀ արարողակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ինչպիսի՞ այցով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել Իտալիայի Հանրապետություն։

2.Այցելության ընթացքում Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերությունների և Հայաստան-ԵՄ շրջանակներում համագործակցության ինչպիսի՞ օրակարգ է նախատեսված /խնդրում եմ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների շրջանակը/։

3.Այցելության օրակարգով ի՞նչ արդյունքներ է ակնկալվում ՀՀ պետական և ազգային շահի, Հայաստան-Իտալիա և Հայաստան-ԵՄ օրակարգերի շրջանակներում համագործակցության առումով, հայ-իտալական միջպետական գործակցության զարգացման նպատակով փոխշահավետ ո՞ր ոլորտներում /տնտեսություն՝ ներդրումային ծրագրեր, գիտություն, մշակույթ և այլն/ և ինչպիսի՞ համաձայնագրեր են ստորագրվել։

4.Պատվիրակության կազմը /խնդրում եմ ներկայացնել պետական պաշտոնյաների և նրանց ուղեկցող անձնակազմերի, ինչպես նաև այցելությանը մասնակից գործարար, գիտական, մշակութային շրջանակների և մեդիայի ներկայացուցիչների ցանկը/։

5.ՀՀ պետական բյուջեից որքան գումար է ծախսվել տվյալ այցելության վրա:

Արթուր Ղազինյան

Նույն շարքից