Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է Սերբիայում ռուս լրտեսի մասնակցությամբ տեսանյութը

analitik.am

Համացանցում տարածվել է տեսանյութը, որում ենթադրաբար, ռուս լրտեսը հանդիպում է սերբ գործակալի հետ։ Կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ փաթեթներ փոխանցում իրար Բելգրադի ավտոկայանտեղիներից մեկում։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է նոյեմբերի 17-ին, Youtube-ում։

Մեկ այլ տեսանյութում երևում է մեկ այլ հանդիպում, որի ժամանակ տղամարդիկ այցելել են ժամանցի վայր և փոխանակվել պայուսակներով։ Կադրերի վերջում, սերբ գործակալը ավտոմեքենայի մեջ նստած հաշվում ծրարի մեջ դրված գումարը։

Միևնույն ժամանակ, սերբական ԶԼՄ-ները պնդել են, որ տեսանյութերը գոյություն ունեն արդեն մի քանի տարի, և միայն 50-րդ փորձից են կարողացել հրապարակել դրանք։Սերբական RTS հեռուստառադիոընկերությունը կարծիք է հայտնել, որ հրապարակման բոլոր փորձերը խափանվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից։

Սերբիայի անվտանգության և տեղեկատվության գործակալությունը հաստատել է տեսանյութի իսկությունը: Հաստատվել է նաև, որ տեսանյութում պատկերված անձը ռուս զինվորական Գեորգի Կլեբանն է, ով գումար է փոխանցում սերբ գործակալին:

Նույն շարքից