Հասարակություն Տեսանյութեր 

«Դոլմամա»-ի հրդեհը միտումնավո՞ր է արվել. Դեպքի վայրում է ԱԻ նախարարը

analitik.am

Այս պահին որևէ վարկած չկա հրդեհի պատճառների մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով «Դոլմամա» ռեստորանային համալիրում հրդեհի մասին:

Նախարարի խոսքերով, այս պահին կրակը մարելու աշխատանքներ են իրականացվում. «Ներսում կրակ կա: Երևի հիմա հրշեջները կփորձեն մտնել ներս՝ տանիքի տակ: Իրենք հատուկ բալոններով կփորձեն մարել կրակը»:

Ցոլակյանը հայտնեց, որ բացի տանիքից, կարծես թե կրակը վնաս է հասցրել նաև շինության երկրորդ հարկին:

Տուժածներ չկան. «Վտանգը միայն հրշեջների համար է, նրանք վտանգավոր գործի մեջ են»:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է 10 մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք: Նախարարի խոսքերով, դրանց թիվը չի ավելանա. «Ջրի հարց չունենք, խնդիր չկա, կրակը կմարենք»:

Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ միտումնավոր հրդեհած լինեն, ինչպես պնդում են տարածքի բնակիչները, նախարարն ասել է, որ այս պահին որևէ բան չի կարող ասել:

Նույն շարքից