Հասարակություն 

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. BMW-ն հայտնվել ЗИЛ-ի տակ՝ բաժանվելով մի քանի մասերի. կա 1 զոհ, 1 վիրավոր

analitik.am

Երևանում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել և վերածվել մետաղե ջարդոնի: 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները:

Աղբյուրը հայտնում է նաև, ով BMW-ն ամբողջովին բաժանվել է մի քանի մասերի և մեքենայի տարբեր հատվածներ իրարից հեռու են շպրտվել: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել իր թույլատրելի հատվածով երթևեկող ЗИЛ-ի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ և ЗИЛ-ն էլ կողաշրջվել է:

Կայքը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, որով ակնհայտ պարզ է դառնում, թե վարորդներից ում ավտոմեքենան է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:

Նույն շարքից