Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի արքայազնը հրաժարվել իր պարտականություններից մանկապիղծի հետ կապ ունենալու պատճառով

analitik.am

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն հրաժարվել է իր պարտականություններից՝ բանտում մահացած մանկապիղծ միլիոնատիրոջ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած սերտ կապերի պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բուքինգեմյան պալատի մամուլի ծառայությանը։

Արքայազնի խոսքերով, վերջին մի քանի օրերի ընթացքում նա հասկացել է, որ անցյալում Էփշտեյն հետ ունեցած իր շփումները խանգարում են իր ընտանիքի և բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին․ «Ես խնդրել եմ թույլ տալ որոշ ժամանակով հրաժարվել իմ հասարակական պարտականություններից»,-ասված է հայտարարության մեջ։ Էնդրյուն ասել է նաև, որ ափսոսում է Էփշտեյնի հետ ունեցած իր կապերի համար։

Միլիոնատիրոջ դին բանտում հայտնաբերվել է օգոստոսի 10-ին: Դիահերձումից հետո պարզվել է, որ նա ինքնասպան է եղել: Էփշտեյնը մեղադրվում էր մանկապղծության մեջ։ Ենթադրյալ զոհերը 14 տարեկան են:

Նույն շարքից