Բարի օր Հասարակություն 

Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ. Դենիս Սարգսյան

analitik.am

Մեր տեսակետն այն է, որ ֆեդերացիայի նախագահն ու գործկոմի ողջ կազմը պետք է հեռանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, «Ռեդ Իգլս» ֆան շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանը՝ նշելով, որ հանդիպում ու քննարկում են ունեցել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

Սարգսյանի խոսքերով, նոր ֆեդերացիա պետք է ձևավորվի, դա է հարցի լուծումը:

Հարցին, թե ինչպես է առաջարկն ընդունել Վանեցյանը, Սարգսյանը հայտնեց, որ վերջինիս համար տարբերակն ընդունելի է, եթե բոլորը հեռանան. «Մենք գործկոմին չենք տեսել, մենք մեր տեսակետն ենք հայտնել, որ բոլորը պետք է հեռանան»:

Այս պահին ընթանում է ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը:

Սարգսյանը կարծում է, որ բոլորը պետք է հեռանան, քանի որ բոլորն են պատասխանատու այսօրվա իրավիճակի համար. «Արթուր Վանեցյանն էլ է կիսում տեսակետը, որ մաքրում պետք է լինի: Իսկ եթե չհեռանան, մեր կողմից պայքարը շարունակվելու է»:

Նույն շարքից