Հասարակություն 

Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

analitik.am

Թբիլիսիում, Վրաստանի կառավարության շենքի մոտ, կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին հայտնում է Լենտան։

Զանգավածային բողոքի ցույցերի ընթացքում ընդդիմության առաջնորդները և նրանց համախոհները փորձել են շրջանցել ոստիկանության պատնեշը և շրջափակել վրացական կառավարության շենքը։ Արդյունքում, ցուցարարները խորհրդանշական կողպեք են կախել Վրաստանի կառավարության շենքի ցանկապատի վրա։

Հայտնվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր են շարունակել ցույցերը։ Նրանք վանկարկում են «Միևնույն է կպահենք ձեզ փակի տակ»։

«Գլխավորն այն չէ՝ կողպեքը կախված է, թե՝ ոչ, այլ այն, որ հիմա ամբողջ կառավարությունը փախել է հետևի ելքի դռնից։ Նրանք ստիպված կլինեն փախչել և գաղտնի տեղաշարժվել մայրաքաղաքում։ Մենք իրոք չենք տա այդնրանց այդ հարմարավետությունը, որպեսզի նրանք շարունակեն կյանքը սովորական հունով»,-ասել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 14-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանը չկարողացավ անցկացնել սահմանադրական փոփոխություններ: Փոփոխությունները ենթադրում էին խորհրդարանական ընտրությունների խառը ընտրական համակարգից անցումը համամասնականի: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջների թվում են նաև ժամանակավոր կառավարությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունները և «Վրացական երազանք» կուսակցության հեռացումն իշխանությունից:

Նույն շարքից