Հասարակություն 

Սահմանվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

analitik.am

Գործադիրը սահմանել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։

Արդյունքում կապահովվի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջը և կկանոնակարգվի Սևանա լճի էկոհամակարգի և կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման գործընթացները։

Նույն շարքից