Միջազգային Քաղաքականություն 

Վերցնում ես, զանգում, և ամբողջ աշխարհն իմանում է, թե ինչ ես խոսել․ Բելառուսում գաղտնի հեռախոսային կապ են փորձարկում

analitik.am

Բելառուսում սկսել են փորձարկել կառավարական մակարդակի գաղտնի հեռախոսային կապը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նախագահն ասել է, որ այն դեռ մի շարք թերություններ ունի, որոնք կվերացվեն՝ նշելով, որ այդ ոլորտում Բելառուսը բացարձակապես անկախ է։ Նրա խոսքերով, դա կապ ունի Մինսկի կողմից սեփական թվային ինֆորմացիոն կենտրոն ստեղծելու հետ, որոնք անհասանելի են այլ պետությունների հետախուզական ծառայությունների համար:

«Քիչ բան չի արվել։ Այսօր բոլորը հեռախոս ունեն, վերցնում ես, զանգում, և ամբողջ աշխարհն իմանում է, թե ինչ ես խոսել։ Պետք է ստեղծել այնպիսի կապ, որը պաշտպանված է։ Ինչպես ժողովուրդն է ասում գաղտնի կապ։ Մենք փորձարկում ենք այդպիսի կապը»,-ասել է Լուկաշենկոն։

Նույն շարքից