Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանի ԱԺ փոխխոսնակ լինելը այս երկրի պատմության ամենամեծ թյուրիմացություններից մեկն է. Աննա Մկրտչյան

analitik.am

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Աննա Մկրտչյանն իր էջում գրում է.

«Ալեն Սիմոնյանի ԱԺ փոխխոսնակ լինելը այս երկրի պատմության ամենամեծ թյուրիմացություններից մեկն է։

Ամեն անգամ նախագահ Սարգսյանի անունը հիշատակելով, ինքնահաստատվելու նպատակը ուղիղ հակառակ ազդեցությունն է թողնում՝ առանց այդ էլ գոյություն չունեցող կեցվածքն է զրոյանում։

Այս իրավիճակում միայն մի բան կարող է անել Ալեն Սիմոնյանը։

Մի քանի անգամ կարդալ, նայել Նախագահի ելույթը ու ջանալ հասկանալ ամեն նախադասություն ու միտք։
Եթե ստացվի հասկանալ ասվածի գոնե կեսը, կարող է փորձ անել բացատրել այս ժամանակաշրջանի մնացյալ թյուրիմացություններին։

Բացատրել, որ ձեր բոլորի քաղաքական կշիռը ու տարբեր մակարդակի ստերը ի զորու չեն անգամ ապահովել վավերացումը համաձայնագրի։ Այո՛, Սերժ Սարգսյանի հաղթած համաձայնագրի։

Չեք հասկանում ինչ անել Արցախյան հիմնախնդրի հետ, որովհետև դա այն հարցն է, որտեղ ձեր մտքի գոհարները՝ սև լենտերը, դագաղներն ու փողոցային անկարգությունները անզոր են։

Քաղաքական ու մարդկային ԿՇԻՌ հավաքեք ու նոր միայն մտածեք նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը մեկնաբանելու մասին։

Հ.Գ Լրատվամիջոցներում տեղ գտած տարատեսակ տեղեկատվությունը անձիդ մասին չեմ տեղադրում, վստահ լինելով, որ դրանցից քաջատեղյակ կլինես։ Ի դեպ, դրանք անգամ չես հերքում»։

 

Նույն շարքից