Ռուսաստանցի մարտիկ Դմիտրի Սմոլյակովը պահանջել է իր հաջորդ մենամարտի շրջանակներում չեղյալ հայտարարել դոպինգի թեստը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «FIGHT NIGHTS GLOBAL TV»-ի յութուբյան ալիքին։
37-ամյա Սմոլյակովը համաձայնել է մենամարտել իր հայրենակից Մաքսիմ Նովոսելովի հետ՝ միևնույն ժամանակ պահանջելով չեղյալ հայտարարել դոպինգի թեստը: Նա բացահայտ խոստովանել է, որ օգտագործում է արգելված դեղամիջոցներ․ «Այո, ես օգտագործում եմ դոպինգ: Ինձ անհրաժեշտ է արագ վերականգնվել և խուսափել վնասվածքներից»,-ասել է նա՝ հավելելով, որ դրանում «ոչ մի վատ բան չի տեսնում»: