Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Հիմարություն է․ Պուտինը խոսել է նարկոլոգի մոտ գոյացած հսկայական հերթերի մասին /Տեսանյութ/

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ մի քանի շրջաններում հսկայական հերթեր են գոյանում նարկոլոգից տեղեկանք ստանալու համար, քանի որ գրեթե 10 անգամ բարձրանալու է բուժզննման համար վճարը։

«Մեզ մոտ նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 11,280 ռուբլի: Երեք միլիոն երկու հարյուր հազար մարդ ստանում է այդպիսի աշխատավարձ, և նույնիսկ գործատուները, ցավոք, շատ հաճախ խախտում են օրենքը և ավելի քիչ են վճարում: Եվ քանի՞ միլիոն մարդ է այս ցուցանիշին մոտ, մի քիչ ավելի՞ն: Եթե ​​պետք է տեղեկանքի համար տաս հազար վճարես, դա ի՞նչ է, եթե ոչ աշխատավարձի կեսը: Հիմարություն է»,-վրդովված ասել է պետության ղեկավարը:

Նույն շարքից