Հասարակություն Տեսանյութեր 

Անկախ իմ հրաժարականից, հաստատված ծրագիրը շարունակվելու է. Արթուր Վանեցյան

analitik.am

Մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել: Մենք զարգացրել ենք ենթակառուցվածքները, ներդրել ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նոր ծրագիր, կառուցել ենք մարզադաշտեր: Ծրագիրը հաստատված է, ու այն անկախ անձերից, շարունակվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը, ով այսօր հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից:

Վանեցյանի խոսքերով, առաջիկա 4 տարում կառուցվելու է ևս 500 դաշտ. «Թերացման մասին խոսք չկա: Կա բարոյական պատասխանատվության հարց: Նաև պետք չէ մոռանալ առաքելության մասին, որը մենք իրականացրել ենք: Ես եկել եմ ֆեդերացիա՝ հայտարարելով, որ երկար ժամանակով չեմ եկել: Մեկ տարին լրացել է, կարծում եմ, որ մենք կատարել ենք մեր առաքելությունը: Այսօր ունեցել ենք կոնսենսուսային որոշում ու հայտարարել ենք մեր հրաժարականների մասին»:

Ռուբեն Ռուբինյանի խոսքերով, Վանեցյանի հրաժարականի մասին որոշումը եղել է հենց Վանեցյանից, իսկ գործկոմի որոշումը՝ հրավիրել նիստ կամ ժողով, եղել է գործկոմի որոշումը. «Սա կարևոր է ֆիքսել»:

Վանեցյանը հայտարարեց, որ առաջիկա ժողովում իր թեկնածությունը չի դնելու գործկոմի անդամի համար. «Ես ֆուտբոլի ֆեդերացիայի հետ այս փուլում որևէ առնչություն չեմ ունենալու»:

Վանեցյանը հայտարարեց, որ այսօր հայկական ֆուտբոլը մաքրված է, սակայն ոչ ամբողջությամբ. «Հայկական ֆուտբոլը ճիշտ ուղու վրա է: Մեր այսօրվա որոշումն ուղղված է հայկական ֆուտբոլի առողջացմանը»:

Նույն շարքից