Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե ով պետք է Միլանում ապահովի Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, երբ ադրբեջանցին հարց էր տալիս

analitik.am

ՀՖՖ գործկոմի այսօրվա նիստը, որի ընթացքում հայտարարվել է Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, կապ չունի վերջինիս մասնակցությամբ հաղորդման անոնսի հետ: Այս մասին լրագրողներին հայտնեց գործկոմի անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը հրաժարվեց խոսել ֆուտբոլի մասին՝ հայտարարելով, որ քաղաքական հարցերի պատրաստ է պատասխանել:

Ալեն Սիմոնյանին հարցրեցին Միլանում ադրբեջանցու մասին, ով մուտք էր գործել հայկական եկեղեցի և հարց ուղղել ՀՀ վարչապետին: Սիմոնյանի խոսքերով, տեղի ունեցածը վկայում է հայկական կողմի պատրաստակամության ու տեսակի մասին. «Սա ևս մեկ փորձ էր սնուցելու Ադրբեջանի կողմից արվող ռամզատենչ հայտարարությունները: Սա ներքին շուկայի համար էր: Դատապարտում եմ ու դա էժանագին հնարք եմ համարում»:

Անվտանգության առումով Սիմոնյանն ասաց, որ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները տեղում են եղել և տեղում կան. «Ես կարող եմ վստահեցնել, որ ընդունող կողմը պարտավոր է ապահովել պարոն Փաշինյանի և մյուս գործիչների անվտանգությունը: Բայց ինչպես տեսաք, մեր անվտանգության աաշխատակիցները տեղում էին»:

Նույն շարքից