Հասարակություն Տեսանյութեր 

Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն անհեթեթ ու անթույլատրելի հայտարարություն է արել Մխիթարյանի մասին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, իսկ դեկտեմբերի 23-ին կայանալիք գործկոմի նիստում հրաժարական կտա նաև հենց գործկոմը, ինչից հետո կընտրվի նոր ՀՖՖ նախագահ ու նոր գործկոմ:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը խոսեց նաև վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հայտարարության մասին. «Նա արել է մի անհեթեթ հայտարարություն, անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, թե Մխիթարյանի թևից պետք է հանել ավագի թևկապը: Ուրեմն ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը մենք չենք կիսում: ՀՖՖ-ն չի կիսում այդ տեսակետը, դատապարտում է նման հայտարարությունները:

Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից մեկն է: Ես կասեի՝ լավագույնը: Նա ոչ միայն ֆուտբոլիստ է, այլ նաև Հայաստանի ու հայ ժողովրդի դեսպանն է ամբողջ աշխարհում, և իր նվիրված խաղով, իր նվիրումով ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը, արժանի է կրել ավագի թևկապը: Մխիթարյանը մեր լավագույն ֆուտբոլիստն է»:

Մխիթարյանի հետ կապված խոսեց նաև Արեն Մկրտչյանը՝ հայտարարելով, որ Առաքելյանի տեսակետը բացառապես անձնական է. «Մենք այդ տեսակետը բնականաբար չենք կիսում: Մխիթարյանն ամբողջ աշխարհում բարձր է պահում ՀՀ դրոշն ու մենք խոնարհվում ենք նրա առաջ»:

Արթուր Վանեցյանը չասաց, թե ինչով է զբաղվելու է այսուհետ:

Նույն շարքից