Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի մեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իսկ Սերժ Սարգսյանի խոսքերն անվանեց վախեցող մարդու խոսքեր

analitik.am

Երեկ Միլանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմից է հանրաքվեով դուրս եկել:

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյո՞ք դա ճիշտ հայտարարություն է. «Առանց մեկնաբանության»:

Սիմոնյանը խոսեց նաև ԵԺԿ համաժողովում Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին՝ նշելով, թե Սերժ Սարգսյանն այն մարդը չէ, ով պետք է այլևս գնահատականներ տա. «Նա հնարավորություն ունեցել է ճիշտ վարվի, սակայն այդ հնարավորությունը բաց է թողել: Նա այնպես է արել, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց ու մերժել նրան: Ես նրա հայտարարությունները գնահատում եմ որպես վախի արտահայտում: Կոչ եմ անում պարոն Սարգսյանին հնարավորինս շատ խոսել և հիշեցնել այն, ինչի համար մերժվել է»:

Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը հեռանալով հնարավորություն է տվել ավելի լավ երկիր կառուցել, Սիմոնյանը նշեց, որ վերջինս 10 տարուց ավել ՀՀ քաղաքացիների բոլոր հնարավորությունները տարել է ամենավատ ձևով, ինչի արդյունքում հիմա փորձում է պաշտպանել իրեն, սակայն թե ումից՝ պարզ չէ:

Նույն շարքից