Բարի օր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանն անկեղծ ու ազնիվ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք անվանելով

analitik.am

Միլանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի, ժողովրդի վստահությունը չունեցող ղեկավարը չարիք է երկրի համար: Նա չարիք անվանեց բոլոր ղեկավարներին, որոնք եղել են 1996 թվականից հետո՝ այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը դուր չի եկել ՀԱԿ անդամներին:

Այսօր լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինանն անկեղծ ու ազնիվ է եղել:

Հարցին՝ այսինքն Լևոն Տեր-Պետրոսյա՞նն էլ է չարիք եղել, Սիմոնյանն ասաց, թե չի կարող ասել, որ որևէ քաղաքական գործիչ չարիք է եղել. «Ես կարող եմ ասել, որ 96 թվականի ընտրությունները չեն արտացոլել այն իրողությունը, որը կար: Դրան հետևեց հրաժարականը, որը նաև այդ 96 թվականի ընտրությունների պատճառ էր հանդիսանում»:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական պայքարի էր դուրս եկել այդ ուժի հետ, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ բոլորն են բոլորի հետ քաղաքական պայքարի դուրս եկել. «Ես չեմ կարծում, որ դրա հետ կապված պետք է ավելորդ մեկնաբանություն տալ: Այն, ինչ անում էին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, մի չարիք էին, որից պետք էր մաքսիմալ արագ ազատվել: Ես եղել եմ «Ժառանգություն» կուսակցությունից, սատարել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին և այն ուժերին, որոնք այդ զույգի ու այդ գործողությունների դեմ են եղել»:

Նույն շարքից