Քաղաքական 

Դիրաբեքիրում արձանի ապամոնտաժումը` Ստամբուլում բողոքի ցույցերի պատճառ

Նախօրեին Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում քուրդ առաջնորդի արձանի ապամոնտաժումը դժգոհություն ալիք է առաջացրել նաև Ստամբուլում, հաղորդում է «Ermenihaber»-ը:


Ստամբուլի Օքմեյդան, Բեյօղլու, Քադըքյոյ և Սուլթանգազի թաղամասերում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել.  փողոցները վերածվել են մարտադաշտի: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, ինչին ի պատասխան ցուցարաները իրավապահների վրա նետել են մոլոտվյան կոկտեյլներ: Բախումների ընթացքում մեկ հոգի վիրավորվել է:

Նույն շարքից