Հասարակություն 

Ֆուտբոլային ակումբը տուգանվել է ռուսերեն հայտարարության համար

analitik.am

Ուկրաինական  «Шахтер» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 53 հազար ռուբլիով, քանի որ թիմի մարզադաշտում ռուսերեն լեզվով հայտարարություն են հնչեցրել: Այս մասին հայտնում է «Футбол 24»-ը:

Ըստ տեղեկությունների՝ ակումբը տուգանվել է ուկրաինական  «Динамо» թիմի հետ խաղի ժամանակ եղած միջադեպից հետո: Տրիբունայից պարբերաբար հնչել են ռասիստական վիրավորանքներ, և ֆուտբոլային խաղի դատավորը խնդրել է  հաղորդավարին հայտարարություն անել չթույլատրվող անհանդուրժողականության մասին: Այդ նախազգուշացումն էլ հնչել է ռուսերեն լեզվով:

Նույն շարքից