Հասարակություն 

Մահացել է Spirit of the West ռոք-խմբի ֆրոնտմենը

analitik.am

Վանկուվերում մահացել է կանադացի երաժիշտ և դերասան Ջոն Մաննը: Այս մասին հայտնում է Spirit of the West ռոք-խմբի ֆեյսբուքյան կայքը:

Նախնական տվյալներով նա մահացել է Ալցհեյմերի հիվանդության պատճառով, որը ախտորոշվել էր նրա մոտ մի քանի տարի առաջ: Երաժիշտը 57 տարեկան էր:

«Նա նշանակալից գործիչ է եղել երաժշտության ասպարեզում, հանդես է եկել բեմում, կինոյում և հեռուստատեսությամբ, հայտնի է եղել աշխարհում որպես երգերի հեղինակ: Բացի այդ՝ նա նաև ակտիվիստ և բարեգործ է եղել մի քանի արժանավոր կազմակերպություններում: Նրա աշխատանքը դեռ երկար կհիշվի նրա վաղաժամ մահից հետո»,- գրված է գրառման մեջ:

Նույն շարքից