Քաղաքական 

Ամերիկացի լրագրողի սպանության լուրից հետո Քեմերոնը վերադարձել է արձակուրդից

ԱՄՆ-ում հաստատել են, որ «Իսլամական պետության» գրոհայինների տեսագրությունում ներկայացված է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի մահապատժի տեսարանը, հայտնում է  Associated Press-ը։

Լրագրողի ընտանիքը եւս հաստատել է  մահվան փաստը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, իմանալով այդ մասին, հայտարարել է, որ վերադառնում է արձակուրդից՝ կառավարության մյուս անդամների հետ քննարկելու Իրաքում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սպանության վերաբերյալ հայատարարությամբ է հանդես եկել։

Ավելի վաղ «Իսլամական պետության» խմբավորումը Սիրիայում 2012թ. նոյեմբերի 22-ին անհետացած France Presse-ի ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի մահապատժի տեսագրությունն էր հրապարակել։

 

Նույն շարքից