Միջազգային Քաղաքականություն 

Թրամփին անվանել են ԱՄՆ-ում հրեաների համար ամենամեծ սպառնալիքը

analitik.am

MIGnews իսրայելական հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ հրեական ազգային ժողովրդավարական խորհուրդը գովազդային հոլովակ է թողարկել, որում ասվում է՝ Ամերիկայի հրեաների համար ամենամեծ սպառնալիքն այսօրվա դրությամբ նախագահ Դոնալդ Թրամփն է:

Հոլովակի մեջ տեղ է գտել Թրամփի օգոստոսին արված հայտարարությունը. «Եթե դուք քվեարկեք ժողովրդավարների օգտին, դուք հավատարիմ չեք հրեա ժողովրդին, և դուք անհավատարիմ եք Իսրայելի հետ հարաբերություններում»:

Կոնգրեսի նախկին անդամ և խորհրդի նախագահ Ռոն Քլյայնը հայտարարել է. «Նրա խոսքերն ու գործողությունները, ֆանատիզմը և ստերն ուղղակիորեն նպաստում են մեր երկրում բռնության և հակասեմիտիզմի աճին»:

Նույն շարքից