Քաղաքական 

Թուրքիան` գերմանական հետախուզության թիրախում. Դավութօղլուն զայրացած է

Նախօրեին Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում քուրդ առաջնորդի արձանի ապամոնտաժումը դժգոհություն ալիք է առաջացրել նաև Ստամբուլում: Ստամբուլի Օքմեյդան, Բեյօղլու, Քադըքյոյ և Սուլթանգազի թաղամասերում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել. փողոցները վերածվել են մարտադաշտի: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, փոխանցում է « Ermenihaber»-ը:


Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, ինչին ի պատասխան ցուցարաները իրավապահների վրա նետել են մոլոտվյան կոկտեյլներ: Բախումների ընթացքում մեկ հոգի վիրավորվել է: Հիշեցնենք, որ 2013 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթըգյուղում թուրքական ուժերի և ՔԲԿ-ական (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհված ՔԲԿ-ականների համարկառուցվել էր գերեզմանատուն, որտեղ էլ օրեր առաջ տեղադրվել էր զինյալների առաջինհրամանատար Մահսում Քորքմազի արձանը: Սակայն Քորքմազի արձանի տեղադրմանգործով թուրքական դատարանը հետաքննություն էր սկսել՝ որոշելով ապամոնտաժելարձանը: Արձանի ապամոնտաժումը Դիարբեքիրում քուրդ բնակչության և ոստիկանության միջև բախումների պատճառ էր դարձել:

Նույն շարքից