Հասարակություն 

Բժիշկներն առաջին անգամ մարդու մոտ արհեստական մահվան վիճակ են առաջացրել

analitik.am

New Scientist-ը հայտնել է, որ Մերիլենդի համալսարանին կից  բժշկական կենտրոնի բժիշկների խումբը առաջին անգամ աշխարհում վիրահատություն է կատարել, որի ընթացքում հաջողվել է  կիրառել մարդու մարմնի ջերմաստիճանի իջեցման տեխնիկան:

Բժիշկներն արագորեն նվազեցրել են մարմնի ջերմաստիճանը՝ հասցնելով այն 10-15 աստիճանի:  Հիվանդի արյունը փոխարինել են սառը լուծույթով:  Այդ պայմաններում բջիջներում բոլոր քիմիական գործընթացները զգալիորեն դադարում են:

Նախքան մարդկանց վրա փորձարկելը բժիշկները այդ մեթոդը կիրառել են խոզերի վրա: Պարզվել է, որ խոզերը կարող են մնալ անաբիոզի վիճակի մեջ մինչև 3 ժամ:

Բժիշկները նման փորձարկումներ են կատարում միայն էքստրեմալ դեպքերում՝ հրազենային և դանակի ծանր վնասվածքների ժամանակ, երբ մարդու կենդանի մնալու հավանականությունը 5 տոկոս է:

Բժիշկները թույլտվություն են խնդրել հետագա փորձարկումների համար:

Նույն շարքից