Հայաստան Քաղաքականություն 

Եթե Փաշինյանն այդպես է որակում նախագահին, ուրեմն ինքն էլ է չարիք․ Լևոն Զուրաբյան. factor.am

analitik.am

Բոլորին խորհուրդ կտայի Ֆեյսբուքում կարդալ մի երիտասարդի ստատուս Հարութ Ուլոյան անունով։ Նա բավականին լուրջ հրապարակախոսական հմտությունների է տիրապետում, թեպետ այդքան հանրաճանաչ չէ, բայց կարդալ արժե իր նյութերը, որովհետև շատ հաճախ անդրադառնում է պատմական անցյալին, վեր հանում նյութեր, որոնք թույլ են տալիս ճիշտ ընկալել իրողությունը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը:

Երեկ Նիկոլ Փաշինյանը Միլանի հայկական եկեղեցում խոսել է սեր քարոզելու մասին և նկատել, որ «Ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»:

«Ո՞րն էր նրա պատասխանի գլխավոր էությունը։ Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը 2007-ից մինչև 2012-ը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինքն էլ է դա ընդունում։ Եվ հարց է ծագում, 2007 թվին չկար որևէ փաստ, կամ հիմա չկա որևէ փաստ, որ նա չգիտեր 2007 թվականին։ Եթե ինքն էդպես է որակում, ուրեմն ինքն էլ է չարիք։ Քանի որ չարիքին աջակցելը, ժողովրդին համոզելը, որ չարիքը նորից գա դառնա նախագահ, ցույց է տալիս, որ ինքը սկզբունքային չի եղել կամ հիմա, կամ այն ժամանակ։ Եվ դա արժեզրկում է նրա խոսքը, որովհետև այս ամենից ստացվում է մի բան՝ եթե ինքը մի բան ասում է ոչ թե հանուն ճշմարտության, այլ ըստ քաղաքական նպատակահարմարության։

Ինչ վերաբերվում է 1996 թ.-ի գնահատականին, մենք կարող ենք երկար վիճել։ 1996 թ.-ի ընտրությունները տարբերվում են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կեղծած ընտրություններից։ 1996 թ.-ին Վազգեն Մանուկյանին առաջարկվել էր ստուգել բոլոր տեղամասերը, այն ժամանակ բաց էր ընտրողների ցուցակը, որը հրապարակվում էր։ Բայց դա հետո փակվեց։ Ու չգիտես ինչու նա որոշեց ոչ թե օգտվել ստուգելու հնարավորությունից, այլ գրոհեց ԱԺ-ի վրա, բռնություն գործադրվեց, անցավ այն գիծը, որը մինչև 1996 թ.-ը ոչ մեկը չէր անցել։ Եվ ամենակարևորը՝ 2008 թվականին 1996 թ.-ի կոնֆլիկտի երկու գլխավոր գործող անձինք մասնակցեցին ընտրություններին և դա շատ լավ հնարավորություն էր ժողովրդի համար իր վճիռը կատարելու՝ ի վերջո, ու՞մ է համարում 1996 թ.-ի հերոս կամ հակահերոս, ո՞ւմ է համարում չարիք կամ բարիք։ Եվ ժողովուրդն իր վճիռը կայացրեց՝ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ նախագահ, մինչդեռ 1996 թ.-ի մյուս գործող անձը հավաքեց մեկ տոսկոս։

Ընդ որում Նիկոլ Փաշինյանն էլ է, չէ՞, հավատում նրան, որ ամենամեծ ատյանը, ամենալեգիտիմ ատյանը, ամենավճռող ատյանը մեր երկրում ժողովուրդն է։ Եվ ահա ժողովուրդը իր կամքը 2008 թվականին արտահայտել և իր վճիռը կայացրել է, այդ թվում 1996 թ.-ին գնահատական է տվել սրանով։ Ստացվում է, որ նման բան ասելով Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս հենց էդ վճիռը կայացրած ժողովրդի դեմ»,-ասել է Զուրաբյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից