Բարի օր Հասարակություն 

ԱԱԾ գեներալը հաստատեց, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը վտանգավոր է Հայաստանի համար. Նարեկ Մալյան

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«ԱԱԾ գեներալը հաստատեց, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար: Սորոսականների գործունեությունը անհրաժեշտ է ժամ առաջ կասեցնել մեր երկրում: Սորոսի վարձկանները չունեն հայրենիք, կրոն, բարոյականություն և որևէ սրբություն:

Արթուր Վանեցյանին երբեք չեմ ճանաչել, բայց նրա այսօրվա տագնապալի հայտարարությունից հետո փորձելու եմ նախաձեռնել նրա հետ հանդիպում օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարի մասին պատկերացումներս ամբողջացնելու նպատակով: Հուսով եմ ԱԱԾ գեներալը ընդառաջ կգնա և այդ չափազանց կարևոր հանդիպումը ի վերջո տեղի կունենա:

Պատիվ ունեմ...»:

Նույն շարքից