Հասարակություն 

«Երրորդ սեռի» ներկայացուցիչը հայտնվել է «Vogue»-ի շապիկին

analitik.am

«Vogue Mexico»-ի դեկտեմբեր ամսվա թողարկման հերոսուհին տրանսգենդեր կին Էստրելա Վասկեսն է: Նոր համարի լուսանկարները հրապարակվել է ամսագրի կայքում, փոխանցում է Լենտան։

Հրապարակման մեջ նշվում է, որ Վասկեսի նման մարդկանց, ովքեր տղամարդ են ծնվել, սակայն կրում են կանացի հագուստ և վարում համապատասխան կենսակերպ, Մեքսիկայում անվանում են մուկսի և համարվում են «երրորդ սեռ», և որպես կանոն պատկանում են մշակութային առանձնահատուկ խմբի։ Նրանք հրաժարվում են ամուսնությունից և դառնում են խնամակալ ընտանիքի ավագ անդամների համար։

Ամսագրի շապիկի վրա 37-ամյա Վասկեսը պատկերված է մեքսիկական ավանդական հագուստով։  Նրա կերպարը լրացնում է վարդագույն հովհարը, ոսկեգույն խոշոր ականջօղերը և այլ աքսեսուարներ։

Ֆոտոռեպորտաժի վրա աշխատել է հայտնի բրիտանական նորաձևության լուսանկարիչ Թիմ Ուոկերը։

Նույն շարքից