Հայաստան Քաղաքականություն 

Թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, բռնակալ, միայն՝ չլռել. Ինչ են հրահանգել Նիկոլ Փաշինյանին դրսի «հայրերը». «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են` Օվերտոնի բոլոր կարգի պատուհանները բաց պահելու, հասարակության միտքն անվերջ իր վրա սևեռելու համար:

Վերջինիս դրսի «հայրերը» հրահանգել են` միայն չլռել, թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, բռնակալ` ամեն բան, ընդհուպ` գեոքաղաքական ոլորտում, ի անհրաժեշտություն` հավիտենական սիրո խոստումներ տալ Ռուսաստանին, ժամանակ շահել, միայն թե չլռել, ժամանակ շահել:

«Ժամանակն» առչնվում է Իրանի շուրջ սպասվող զարգացումներին, արցախյան նախագահական ընտրություններին, որոնց արդյունքներով հնարավոր կլինի կյանքի կոչել Մեծ Մերձավոր Արևելք մարշալ-պլանի հայաստանա-ղարաբաղյան բաղկացուցիչը: Այդ է պատճառը, որ իրենց ընտանիքապետությամբ Փաշինյանները ձեռնամուխ են եղել թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով իրենց վրա ուշադրություն հրավիրելու, պլան «ա»-ն կյանքի կոչելու գործին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից