Քաղաքականություն 

Թուրքիայում քրդերն իջեցրել են թուրքական դրոշն ու տարել Աթաթուրքի կիսանդրին

analitik.am

ՔԲԿ-ական հրամանատար Մասում Քորքմազի արձանի ապամոնտաժումից հետո Դիարբեքիրում և հարակից շրջաներում  դեռևս շարունակվում են բողոքի ակցիաները: Քրդստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) առաջին հրամանատարի արձանի ապամոնտաժման հետևանքով 2 օր առաջ Թուրքիայի Հաքքարիի շրջանում Աթաթուրքի արձանի ոչնչացմանը հաջորդել է Սիիրթի շրջանի նախակրթարաններից մեկի դիմաց տեղադրված թուրքական դրոշի խոնարհումն ու Աթաթուրքի արձանի առևանգումը, հաղորդում է «Ermenihaber»-ը:


 Թուրքական NTV-ի հաղորդմամբ դեմքները շորով ծածկած 6 հոգանոց անհայտ խմբի անդամները թուրքական դրոշը խոնարհելուց հետո նախ տեղահան են արել Աթաթուրքի կիսանդրին, ապա տարել իրենց հետ:


Աղբյուրը նշում է, որ դրոշն կրկին կանգնեցվել է, իսկ խմբի անդամների հայտնաբերման ուղղությամբ ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում:

Հիշեցնենք,որ 2013 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում թուրքական ուժերի և ՔԲԿ-ական (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհված ՔԲԿ-ականների համարկառուցվել էր գերեզմանատուն, որտեղ էլ օրեր առաջ տեղադրվել էր զինյալների առաջին հրամանատար Մահսում Քորքմազի արձանը: Սակայն Քորքմազի արձանի տեղադրման գործով թուրքական դատարանը հետաքննություն էր սկսել՝ որոշելով ապամոնտաժել արձանը:  Արձանի ապամոնտաժումը Դիարբեքիրում քուրդ բնակչության և ոստիկանության միջև բախումների պատճառ էր դարձել: 

Նույն շարքից