Հայաստան Քաղաքականություն 

Վլադիմիր Կարապետյանը համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է

analitik.am

Բազմաթիվ են փաստերը լրատվամիջոցներում, որ եղել են կեղծիքներ։ Այս մասին NEWS.am-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով 1996թ. ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականին։

Վլադիմիր Կարապետյանը խուսափել է ուղիղ պատասխանել՝ արդյոք համաձայն է Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ։

«Հայտնի է, որ կեղծիքներ եղել են, հայտնի փաստ է գրանցված: Հիշում եք՝ այն ժամանակ իրավիճակն ինչպես էր, քանի ներկայացուցիչ ուներ հանձնաժողովում իշխանությունը, քանի ներկայացուցիչ ուներ ընդդիմությունը: Բազմաթիվ են փաստերը, համենայն դեպս, իմ կողմից ընթերցած լրատվամիջոցներում, որ եղել են, այո, կեղծիքներ, շատ դեպքեր եմ լսել, որ եղել են հանձնաժողովականների կողմից, նման ինֆորմացիա կա: Որևէ նորություն չկա»,– ասել է նա։

Վարչապետը նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցու շենքում հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել էր. «Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը»։

Նույն շարքից