ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԺ-ում պատգամավոր կա, որը ժամանակ առ ժամանակ մոռանում ա մարմնի վերին ստորոտի, մասնավորապես բերանի հատվածից դուրս եկող գոլորշին կառավարի ու մշտապես հայտնվում ա մի իրավիճակում, երբ չգիտես ծիծաղես, հեգնես, թե անտեսես նշված արկածախնդրին»:
Գրառմանը մեկնաբանության տեսքով արձագանքել է նաև ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը, ում անունը շրջանառվում էր Ոստիկանապետի պաշտոնի համար. «ասա ով ա, հելնեմ մեջքին»,-գրել է նա:
