Քաղաքական 

Եվրամիությունը չի ճանաչում Աբխազիայի նախագահի ընտրությունները

Աբխազիայում, որտեղ այսօր անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ, ժամը 8:00-ին բացվել են 32 շրջաններում գտնվող բոլոր 154 ընտրատեղամասերը: Բացվել են նաև երկրի սահմաններից դուրս երեք ընտրատեղամասեր՝ Մոսկվայում, Չերկեսկում և Ստամբուլում:


Նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու: Պետության ղեկավարի արտահերթ ընտրություններն անցկացվում են նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի առիթով, ով լքել է իր պաշտոնը այս տարվա մայիսին ընդդիմության պահանջով:


Աբխազիայի ԿԸՀ տվյալների բազայում առկա է մոտ 130 հազար ընտրող:


Ավելի վաղ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Աբխազիայում նախագահի ընտրություններ անցկացնելը հակասում է իրենց օրենսդրությանը:  Վրաստանի սահմանադրության համաձայն, Աբխազիան համարվում է Վրաստանի մաս։ Սակայն, փաստացի, Աբխազիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չի վերահսկվում։


Արտաքին գործերի եվրոպական ծառայությունն էլ (ԱԳԵԾ)  հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Աբխազիայի նախագահի ընտրությունները, քանի որ աջակցում  է Վրաստանի տարածքային ամբողջականությանն և ինքնիշխանությանը, ինչը ճանաչված է միջազգային իրավունքով:

Նույն շարքից