Հասարակություն Տեսանյութեր 

Անհարմար իրավիճակ՝ Իտալիայի Սենատի նախագահի և Փաշինյանի հանդիպումից առաջ. Փաշինյանը հեռացրե՞լ է տեսանյութը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հանդիպման ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտնում է «168.am»-ը:

«Տեսանյութը սկզբից ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ ինչ-որ բան այն չէ. Փաշինյանը, մեջքով շրջված Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին՝ առաջ է քայլում, և Սենատի նախագահը անհասկանալի, անհարմար իրավիճակում է հայտնվում։

Մեր աղբյուրները պատմում են, որ Սենատի նախագահի հետ հանդիպմանն, ըստ արարողակարգի, վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոքր-ինչ շուտ են ուղեկցել Սենատ։ Փաշինյանը սպասել է Մարիա Էլիզաբետա Կազելատիին, որպեսզի նա մոտենա և հանդիպումը սկսվի։ Այդ ընթացքում Փաշինյանը դժգոհել է, թե ինչու են իրեն րոպեներ շուտ բերել Սենատ, և ինչո՞ւ պետք է նա սպասի։ Եվ երբ Իտալիայի Սենատի նախագահը մոտեցել է, Փաշինյանը շրջվել է մեջքով նրան և առաջ է քայլել՝ անհարմար իրավիճակ ստեղծելով։

Հ.Գ. Մինչ փորձում էինք նյութը տեղադրել, պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջից հեռացրել է այդ տեսանյութը, որի փոխարեն բացվում է այս էջը:

...»-գրում է լրատվամիջոցը:

 

Նույն շարքից