Հասարակություն 

ԱԻՆ-ը՝ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանի մոլորվելու մասին

analitik.am

Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։

Նույն շարքից