Բարի օր Հասարակություն 

Գտաաանք. Գեղամը կապի է ելել հասցրել ասել, որ ամեն ինչ կարգին է ու կապը կտրվել է

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քիչ առաջ հայտնել է, որ Գեղամը կապի է ելել հասցրել ասել, որ ամեն ինչ կարգին է ու կապը կտրվել է. «Ժող ջաաաան, Գեղամը կապի է ելել հասցրել ասել, որ ամեն ինչ կարգին է ու կապը կտրվել է։ Աժդահակ ֊Սպիտակասար հատվածում են ուղաթիռը մոտենում է։
Վեեերջ։ Գտաաանք... Գրկում եմ սաղիդ»,-գրել է նա:

Ավելի վաղ պատգամավորը գրել էր.

«Հարգելիներս, որպեսզի անհատական հարցերին չպատասխանեմ, գրեմ այստեղ` կապված Գեղամ Օհանյանի հետ։

Բոլոր ուղղություններով մարդիկ կան, այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է(Կաքավաբերդ) ։

Ուղղաթիռը արդեն պատրաստ է թռիչքի և լիահույս եմ առաջիկա մեկ ֊ երկու ժամվա մեջ արդեն ամեն բան լավ կլինի։

Բոլորիս համբերություն և հավասարակշռված մոտեցում է պետք։

ԱԻՆ աշխատակիցները և արշավականներն էլ ողջ գիշեր փնտրում են։

Թարմացում. ՄԻ մասը Նարեկ գյուղի ուղղությամբ Կաքավաբերդ ում են, ԱԻՆ ֊ը «Հողոտ ԵԼ » ի ուղղությամբ է գնում Կաքավաբերդ։

Տղաների մի խումբն էլ գնում են Ազատի ջրամբար»։

Նույն շարքից