«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Եթե նա հանդես է գալիս այդպիսի հայտարարությամբ, ապա պետք է ներկայացնի փաստեր, թե ինչու պետք է Մխիթարյանը զրկվի ավագի թևկապից, կամ ինչից է նա վերցրել, որ Հենրիխը թքած ունի ազգային հավաքականի վրա։ Ինչ վերաբերում է նրան, որ Մխիթարյանը բաց թողեց հավաքականի խաղերը, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը վնասվածքն է։ Արդեն մեկ ամսից ավելի է, որ Մխիթարյանը ունի վնասվածք և հիմա նոր-նոր սկսել է ապաքինվել։ Եթե Մեսրոպ Առաքելյանը անում է այդպիսի անհիմն հայտարարություններ, ապա նա տեղյակ չէ ոչ միայն ֆուտբոլից, այլ նաև չի տիրապետում իր աշխատանքին»»: