Հասարակություն Տեսանյութեր 

Լավ կլիներ, եթե բոլորը երկիրը կառավարեին այնպես, ինչպես դուք ինքնաթիռը․ Պուտինը շնորհակալություն է հայտնել հայտնի օդաչուին /Տեսանյութ/

analitik.am

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել հայտնի А321 ինքնաթիռի հրամանատարին, ով կարողացել է արտակարգ վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Շնորհակալ եմ ձեզ ինքնաթիռի հմուտ կառավարման համար: Եթե ​​բոլորը կարողանային երկիրը կառավարել այնպես, ինչպես դուք ինքնաթիռը՝ լավ կլիներ»,-կատակել է պետության ղեկավարը:

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին A321 ինքնաթիռը, որը Ժուկովսկից թռչել է Սիմֆերոպոլ, շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում։ Օդաչուի և անձնակազմի շնորհիվ փրկվել է 226 ուղևոր։

 

 

 

 

 

 

Նույն շարքից